Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. Խոսնակի խոսքը

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. Խոսնակի խոսքը
10.11.2012 | 21:13

Վերջերս ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Պրահա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում, չեխական խորհրդարանում երկու անգամ Չեխիան անվանեց Չեխոսլովակիա, ինչը վրդովմունք ու դժգոհություն առաջացրեց չեխ հասարակության շրջանում: Այդ մասին վկայում են և չեխական, և սլովակյան, և հայկական աղբյուրները: Նկատել են դա նաև այլ երկրներում: Մոտ երկու ամիս առաջ ես գրել էի այն մասին, թե ինչպես "Ազատություն" ձայնասփյուռին տրված հարցազրույցում նույն ՀՀ ԱԺ խոսնակը երկու անգամ բողոքել էր Ադրբեջանի "նախաձեռնողական" գործողությունների դեմ ու պնդել, որ Հայաստանն իրեն երբեք թույլ չի տալիս "նախաձեռնող" քաղաքականություն: Պարզվեց, որ խոսնակը նկատի ուներ "նախահարձակ" բառը... Կարելի է պատկերացնել, ինչ տպավորություն է ստեղծել ՀՀ երկրորդ պաշտոնակատարի նման հայտարարության բարեխիղճ թարգմանությունը աշխարհում: Բնականաբար, խոնարհիս զգուշացումը մնաց անարձագանք: Բնականաբար, հետևեց նոր խայտառակություն: Այսպես է "խայտառակվում ռեսպուբլիկան":

Դիտվել է՝ 14359

Մեկնաբանություններ